Ինչպե՞ս է ստացվում, որ դուք 400 հազար ստացող ազնիվ պաշտոնյաներ եք եղել, բայց հիմա ունեք հարյուրավոր միլիոնների գույք. Ալեքսանյանը՝ Ֆարմանյանին Zarkerak - Ինչպե՞ս է ստացվում, որ դուք 400 հազար ստացող ազնիվ պաշտոնյաներ եք եղել, բայց հիմա ունեք հարյուրավոր միլիոնների գույք. Ալեքսանյանը՝ Ֆարմանյանին
Zarkerak Zarkerak - Ինչպե՞ս է ստացվում, որ դուք 400 հազար ստացող ազնիվ պաշտոնյաներ եք եղել, բայց հիմա ունեք հարյուրավոր միլիոնների գույք. Ալեքսանյանը՝ Ֆարմանյանին
Ինչպե՞ս է ստացվում, որ դուք 400 հազար ստացող ազնիվ պաշտոնյաներ եք եղել, բայց հիմա ունեք հարյուրավոր միլիոնների գույք. Ալեքսանյանը՝ Ֆարմանյանին

Ինչպե՞ս է ստացվում, որ դուք 400 հազար ստացող ազնիվ պաշտոնյաներ եք եղել, բայց հիմա ունեք հարյուրավոր միլիոնների գույք. Ալեքսանյանը՝ Ֆարմանյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպե՞ս է ստացվում, որ դուք 400 հազար ստացող ազնիվ պաշտոնյաներ եք եղել նախկինում՝ ՊԵԿ-ի վերնախավը, բայց հիմա ունեք հարյուրավոր միլիոնների գույք, իսկ մենք՝ էս պարգևավճար ստացողներս, մի հատ հիպոթեքով տուն ունենք։ Այսպիսի հարց ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ուղղեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

«Որ ասում եք, որ պարգևավճարներից հրաժարվում եք, որովհետև երկրում կա աղքատություն և ծանր սոցիալական վիճակ։ Դուք մոտավոր 20 տարի աշխատել եք ՊԵԿ-ում, երբևէ պարգևավճար ստացել եք, թե՞ չէ։ Ես վստահ եմ, որ ստացել եք, առնվազն 13-րդ աշխատավարձ ստացել եք։ Ուզում եք ասել՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տարիներին, երբ դուք աշխատել եք ՊԵԿ-ում և ստացել պարգևավճարներ, այդ ժամանակ չի՞ եղել աղքատություն երկրում»,- հարցրեց ԱԺ փոխնախագահը։

Ի պատասխան՝ Ֆարմանյանը նշեց, որ չպետք է պետական ծառայողին և քաղաքական պաշտոնյային համեմատության մեջ դնել, և որ ՊԵԿ-ում ստացած աշխատավարձը պարգևավճարի հետ միասին կազմել է մոտավոր 400 հազար դրամ։

Արձագանքելով պատգամավորի պատասխանին՝ Ալեքսանյանն ասաց. «Պարոն Ֆարմանյան, բա էդ ո՞նց է լինում, որ աշխատավարձ պլյուս պարգևավճար 400 հազար դրամ ստանալով՝ ձեր ՊԵԿ-ի նախագահը ԱՄՆ-ում 100 մլն դոլարանոց տուն ուներ։ Մարդկանց 1000 տարվա աշխատավարձ, պարգևավճար, չգիտեմ՝ ընտանիքի բյուջե գումարես՝ իրար, ՊԵԿ նախկին պաշտոնյաների մի մեքենայի գնին չի լինի։ Կամ, որ ասում եք՝ ծառայողական մեքենա չեք վերցնում, ԱԺ-ից դուրս եմ գալիս՝ Դեմիրճյան փողոցը ոնց որ Ժնևի ավտոսալոնը լինի՝ ձեր խմբակցության ավտոմեքենաները։ Կզարմանայի, որ պարոն Կարապետյանը, օրինակ, «Քեմրիով» գար գործի»։

20 Օգոստոս, 2026 16:34
Վեր