ԱԺ մշտական հանձնաժողովների «Ուժեղ Հայաստան» խմբակցության 3 թեկնածուները չեն ընտրվել Zarkerak - ԱԺ մշտական հանձնաժողովների «Ուժեղ Հայաստան» խմբակցության 3 թեկնածուները չեն ընտրվել
Zarkerak Zarkerak - ԱԺ մշտական հանձնաժողովների «Ուժեղ Հայաստան» խմբակցության 3 թեկնածուները չեն ընտրվել
ԱԺ մշտական հանձնաժողովների «Ուժեղ Հայաստան» խմբակցության 3 թեկնածուները չեն ընտրվել

ԱԺ մշտական հանձնաժողովների «Ուժեղ Հայաստան» խմբակցության 3 թեկնածուները չեն ընտրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովում ավարտվեց 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: 

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հրապարակեց քվեարկության արդյունքները՝ նշելով, որ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը:

Քվերակության արդյունքներով «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած բոլոր թեկնածուները չէին ստացել բավարար ձայներ:

Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի թեկնածու «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանայանի օգտօն 102 պատգամավորից քվերակել են 41, իսկ դեմ 61 պատգամավոր:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողվի նախագահի թեկնածու առաջադրվել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը: Նրա օգտին 102 պատգամավորից կողմ են քվեարկել 40, դեմ՝ 62:

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկանծու էր առաջադրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը: Այսօր նրա թեկնածության օգտին 102 պատգամավորից կողմ քվերակել են 40, դեմ՝ 62:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Ֆինանսական և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում են Լիանա Մանուկյանի թեկնածությունը։ «Լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը և համապարփակ ներկայանցնենք, թե ովքեր են մեր թեկնածուները»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս ամբողջությամբ օգտագործելու են ելույթների հնարավորությունը։

 

20 Օգոստոս, 2026 14:46
Վեր