Դուք տանկերի միջից գողացած բենզինի կուսակցությունն եք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Դուք տանկերի միջից գողացած բենզինի կուսակցությունն եք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Դուք տանկերի միջից գողացած բենզինի կուսակցությունն եք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Դուք տանկերի միջից գողացած բենզինի կուսակցությունն եք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Դուք տանկերի միջից գողացած բենզինի կուսակցությունն եք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դուք տանկերի միջից գողացած բենզինի կուսակցությունն եք։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն հայտարարություններին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» «եռապատերազմի կուսակցություն» է։

«2016 թվականի ապրիլյան պատերազմը, որ եղավ, կհիշեք, թե ձեր հետ կապ ունեցող Կարեն Կարապետյանն ի՞նչ ասաց տանկերի մեջ բենզինի և դիզելի հետ կապված։ Պարոն Կարապետյանն էր, հո ես չէի, նրա օգնականն էլ պարոն Վարդևանյանն էր։ Ոչ Եղիազարյանն էր, ոչ էլ ես էի։ Կարեն Կարապետյանն էր, որ ասաց. «Տանկերի միջից բենզինը գողացած էր»,– ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի Զինված ուժերում առկա զինտեխնիկայի վիճակը բավականին վատ էր։

«Եթե այդ զենքերի մեծ մասը կարելի է մետաղի ջարդոն անվանել, ինձ թվում է՝ դրական մի բան կլիներ։ Հետևաբար, դուք մետաղի ջարդոնը բանակ բերած ու զենքի տեղ օգտագործած կուսակցություն եք»,– ասաց Ալեքսանյանը։

21 Օգոստոս, 2026 13:20
Վեր