Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը Zarkerak - Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը
Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանդիպումը գործատուների հետ նպատակ ուներ քննարկելու 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

​Նախարարը ներկայացրել է նախնական նախագիծը, ըստ որի՝ պետք է ձևավորվի ապահովագրավճարը։

​Համաձայն նախագծի՝ 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականին յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, մնացած 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը՝ գործատուն։

​Այս ձևաչափի նպատակը մինչև 200000 դրամ ստացող քաղաքացիների՝ ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է։

​Հանդիպմանը եկած հաշվապահները, ընկերությունների ֆինանսական պատասխանատուները տասնյակ հարցերով, դիտարկումներով ու առաջարկներով հանդես եկան։

​Անահիտ Ավանեսյանը, կարևորելով մասնագետների դիտարկումները, նշել է, որ հենց դրանք հաշվի առնելու նպատակով է, որ բարեփոխման յուրաքանչյուր հատվածի դեռևս սկզբնական՝ նախագծային փուլում են նման հանդիպումները նախաձեռնվում։

​Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել ապահովագրության ներդրման պահից սկսած այս մասնագետների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ այն բավականին լայնածավալ էր՝ մասնագիտական հմտություն ու ճկունություն պահանջող։

​Նախարարությունից նշում են, որ նման հանդիպումները շարունակական կլինեն նաև առցանց տարբերակով՝ մինչև ապահովագրության՝ բոլոր փուլերով ամբողջական ներդրումը։

 

21 Օգոստոս, 2026 14:30
Վեր