«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Zarkerak - «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել
Zarkerak Zarkerak - «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել
«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել

«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ստուգում են իրականացրել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 32 հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի սուպերմարկետում։

Ստուգման արդյունքում առևտրային սրահում և պահեստային հատվածում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների շուրջ երկու տասնյակ խախտումներ։

Առևտրի սրահում արձանագրված խախտումների մասով տեսչական մարմինը կարգադրագիր է տվել՝ դրանք սահմանված սեղմ ժամկետում վերացնելու պահանջով։

Պահեստային հատվածում արձանագրված խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորությունը հաշվի առնելով՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ամբողջությամբ կասեցվել է պահեստի շահագործումը՝ մինչև խախտումների վերացումը։

Որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակում պահեստը կապարակնքվել է։

21 Օգոստոս, 2026 17:14
Վեր