Տեսչական մարմինը հորդորում է խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից Zarkerak - Տեսչական մարմինը հորդորում է խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից
Zarkerak Zarkerak - Տեսչական մարմինը հորդորում է խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից
Տեսչական մարմինը հորդորում է խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից

Տեսչական մարմինը հորդորում է խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է տեղեկատվություն՝ «Մաբթերա, ռիտուքսիմաբ, 10 մգ/մլ, 1 ապակե սրվակ, 50 մլ, կաթիլաներարկման լուծույթի խտանյութ» դեղի՝ N1130B24 խմբաքանակի վերաբերյալ։

Տեղեկատվության համաձայն՝ «Ֆ. Հոֆֆմանն-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության Գլոբալ խնդիրների կառավարման բաժնի կողմից իրականացված լաբորատոր քննության վերջնական արդյունքների՝ ներկայացված «Մաբթերա» N1130B24 խմբաքանակի դեղը հաստատվել է որպես կեղծ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից»,- հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։ 

21 Օգոստոս, 2026 18:08
Վեր