Պետական աջակցության նոր հնարավորություններ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար Zarkerak - Պետական աջակցության նոր հնարավորություններ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար
Zarkerak Zarkerak - Պետական աջակցության նոր հնարավորություններ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար
Պետական աջակցության նոր հնարավորություններ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար

Պետական աջակցության նոր հնարավորություններ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար առաջարկում է պետական աջակցության նոր հնարավորություններ՝ նպատակ ունենալով խթանել անասնագլխաքանակի ավելացումն ու մսի և կաթի արտադրության ծավալների ընդլայնումը։

Ծրագրի շրջանակում տնտեսվարողները կարող են օգտվել՝

- 50 տոկոս փոխհատուցումից,

- 0 տոկոս տոկոսադրույքով վարկերից,

- 18 ամիս արտոնյալ վարկային ժամկետից,

- մինչև 1000 գլուխ կենդանի ձեռք բերելու հնարավորությունից։

Աջակցության ծրագրի միջոցով նախատեսվում է նպաստել տավարաբուծության ոլորտի զարգացմանը, տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների ավելացմանը։

Ծրագրի պայմանների և մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է Կառավարության հրապարակած տեսանյութում։

 

21 Օգոստոս, 2026 14:17
Վեր