Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում Zarkerak - Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում
Zarkerak Zarkerak - Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ է կատարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում։

Այս մասին հայտնել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն էր հայտնել, որ իրավապահները ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն են մտել։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ հայտնել է, որ օգոստոսի 25-ժի առավոտյան Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե:

 

25 Օգոստոս, 2026 10:07
Վեր