Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։
Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քվեարկության համոզիչ արդյունքները հաստատում են Ղազախստանի քաղաքացիների լայն աջակցությունը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Ղազախստանի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։
Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում։


