Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը կրկին մեդալ է նվաճել ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում։
Այս մասին հայտնել են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 115 և 122 կգ: Այս վարժությունում նա դարձել է արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր: Երկամարտի 252 կգ արդյունքով Հայկ Մովսիսյանը Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնն է։


