Բանակի դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մի մասը՝ քրեական ենթամշակույթի արդյունք է․ Պապիկյան Zarkerak - Բանակի դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մի մասը՝ քրեական ենթամշակույթի արդյունք է․ Պապիկյան
Zarkerak Zarkerak - Բանակի դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մի մասը՝ քրեական ենթամշակույթի արդյունք է․ Պապիկյան
Բանակի դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մի մասը՝ քրեական ենթամշակույթի արդյունք է․ Պապիկյան

Բանակի դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մի մասը՝ քրեական ենթամշակույթի արդյունք է․ Պապիկյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բանակում դեպքերի թիվը միշտ չէ, որ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ում։ Ինչո՞ւ։ Ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ այս հարցին վիճակագրության ձևով պետք է նայենք, բայց կյանքը, անցյալը ու ընդհանրապես բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն է պահանջում։ ՀՀ բանակում սպանության, ինքնասպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես են եղել։ Դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ՝ 2025 թվականին այդ թիվը նվազել է»,- ասել է Պապիկյանը։

Ներկայացնելով 2015 թվականի վիճակագրությունը՝ Պապիկյանը նշեց, որ բանակում ինքնասպանությունների, ինքնասպանության հասցնելու և սպանությունների թիվը եղել է 7, սակայն 2016 թվականին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, նման դեպքերի թիվը հասել է 19-ի։

Ըստ Պապիկյանի՝ 2017 թվականին բանակում դեպքերի թիվը նվազել է՝ հասնելով 13-ի, 2018 թվականին՝ 12-ի, 2019 թվականին՝ 11-ի, 2020 թվականին՝ 10-ի, 2022 թվականին՝ 8-ի, 2023 թվականին՝ 9-ի, 2024 թվականին՝ 11-ի, 2025 թվականին՝ 2-ի, 2026 թվականին՝ 8-ի։

«Դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում է տեղի ունեցել, մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք է։ Սա մարտահրավեր է, որը միայն իմը չէ։ Պաշտպանության նախարարն լինեմ ես, թե մեկ այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում»,- ասաց նախարարը։

 

24 Օգոստոս, 2026 15:38
Վեր