Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուժեղ Հայաստան»-ի համար հստակ թիմ է աշխատում՝ սկսած դրես-կոդից մինչև հարցեր ու ելույթներ ամեն ինչ նախապատրաստված ու աշխատած է: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Իրենք իրենց հիմա փորձում են դիրքավորվել որպես ակտիվ, նախաձեռնող ու պրոֆեսիոնալ թիմ և անգամ իրենց մոտ հստակ վերաբաշխում կա, թե ով ինչից է խոսում, ով ինչով է զբաղվում: Համոզված եմ՝ մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր ազատ, առանց համաձայնեցնելու տեքստ կարող են արտասանել: Օրինակ՝ մեկը խմբակցության ղեկավարն է, մյուսը Արամ Վարդևանյանն է, ով ազատ ոճի կիսապաշտպանի դեր է կատարում վերևից»,-ասաց պատգամավորը:
Մյուս կարևոր գործոնն էլ՝ ըստ Թունյանի, արդեն վերաբերում է երկու ընդդիմադիր խմբակցություններին, առանձնահատուկ խոսույթի ձևավորումն է, որը սկզբում վերաբերել է այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների վերադարձին», ապա այժմ դա վերափոխվել է տնտեսական ոլորտի թեմաների:


