Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը Zarkerak - Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը
Zarkerak Zarkerak - Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը
Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չորս օր շարունակ Գյումրու պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ՝ ստեղծելով երաժշտության, քաղաքի և մշակութային ժառանգության յուրահատուկ երկխոսություն։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ  օգոստոսի 28-31-ը Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում»  7-րդ փառատոնը:

«4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ջազային համերգներն անցկացվում են Գյումրու թանգարանների և մշակութային հաստատությունների բակերում՝ քաղաքը վերածելով բացօթյա համերգային հարթակի։

Նախաձեռնությունը միավորում է մշակույթի տարբեր ոլորտներ՝ ջազային երաժշտությունը ներկայացնելով թանգարանային միջավայրում։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակմանն ուղղված աշխատանքները համադրել ժամանակակից երաժշտական մշակույթի հետ։

Փառատոնը նպաստում է նաև ջազային երաժշտության հասանելիության ընդլայնմանն ու տարածմանը երաժշտասեր հանրության շրջանում:

 Բոլոր համերգների մուտքն ազատ է:

25 Օգոստոս, 2026 12:17
Վեր