Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RTVI-ի հետ զրույցում նոր զորահավաքի նախապատրաստման մասին պնդումները որակել է որպես կեղծ լուրեր։
«Դուք գիտեք, որ այդ ամենը տարածում են Ուկրաինայի իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես անկայունացնել իրավիճակը մեր երկրում։ Դրանք բոլորը տեղեկատվական ստեր են, որոնք նպատակադրված տարածվում են լրատվական դաշտում», - ասել է պաշտոնյան։
Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները։
Լրագրողների հետ զրույցում, որը հրապարակվել էր օգոստոսի 23-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանը սեպտեմբերի Պետդումայի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կմոբիլիզացնի ևս 300 000 զինվոր: Սակայն, ըստ Զելենսկու, խոշոր քաղաքներում մոբիլիզացիա տեղի չի ունենա:

