Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն Zarkerak - Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն
Zarkerak Zarkerak - Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն
Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ օգոստոսի 26-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 27-31-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 27-31-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում օգոստոսի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

 

26 Օգոստոս, 2026 14:03
Վեր