Քուչի պանյատներով ե՞ք պատկերացնում էս երկրի կառավարումը. Չախոյանը՝ «Հայաստան» դաշինքին Zarkerak - Քուչի պանյատներով ե՞ք պատկերացնում էս երկրի կառավարումը. Չախոյանը՝ «Հայաստան» դաշինքին
Zarkerak Zarkerak - Քուչի պանյատներով ե՞ք պատկերացնում էս երկրի կառավարումը. Չախոյանը՝ «Հայաստան» դաշինքին
Քուչի պանյատներով ե՞ք պատկերացնում էս երկրի կառավարումը. Չախոյանը՝ «Հայաստան» դաշինքին

Քուչի պանյատներով ե՞ք պատկերացնում էս երկրի կառավարումը. Չախոյանը՝ «Հայաստան» դաշինքին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քուչի պանյատներով ե՞ք պատկերացնում էս երկրի կառավարումը: Դիմելով ընդդիմադիրներին այսպես ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ մասնավորապես անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորների ելույթներին՝ կապված Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ձերբակալության դրվագների հետ:

«Էտ ոնց է սահմանվում, որ մի տնից երկու հոգու չի կարելի կալանավորել: Էտ ինչ փողոցային բարքեր վարքերով եք դուք ընդհանրապես պատկերացնում մեր իրավապահ համակարգի աշխատանքը: Ենթադրենք մի տնից գնացել երկու եղբայր մարդ են սպանել, ձեր տրամաբանությամբ այդ տնից միայն մի ախպորն է պետք կալանավորե՞լ, էն մի եղբորն էլ պետք է բաց թողնե՞լ: Էտ փողոցային գաղափարախոսությունն է դա ասում: Շատ ներողություն, քուչի պանյատներով ե՞ք պատկերացնում էս երկրի կառավարումը:

Կամ որ ասում եք. «Եվրոպական որ մի երկրում են նախկին նախագահի հետ սենց վարվում»: Իսկ եվրոպական որ երկրում է, որ ինչ-որ մի անձ ժամանի այդ երկիր ԺԵԿ-ի թղթով դառնա նախագահ, չունենալով ոչ մի կարողություն, ու 10 տարի հետ դառնա դոլարային միլիոնատեր: Թե կարծում եք, որ կարող եք գալ այս ամբիոնից համոզել բոլորին, որ հալալ քրտինքով վաստակած է այդ ամեն ինչը»,-ասաց պատգամավորը:

Բացատրելով, թե ինչու մինչև հիմա Քոչարյանների նկատմամբ քրեական հետապնդումներ ու ձերբակալություններ չէին կատարվում ապօրինի գույքի ձեռք բերման հետ կապված, Չախոյանը նշեց. «Պարզվում է իրավապահ համակարգում կային մարդիկ, ովքեր իրենց թույլ էին տվել ծառայություններ մատուցել Ռոբերտ Քոչարյանին»:

«Այս գործընթացի մասին, նրանք տեղյակ են պահել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին: Դրա համար Լևոն Քոչարյանը վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ խոսույթը սրեց, վիրավորանքներ հնչեցրեց, Վահագն Ալեքսանյանից պատասխան ստացավ: Հնչեց վարչապետի հայտարարությունը, որ հետո մատի փաթաթան սարքեն, որ գան ԱԺ ու ասեն. «այ տեսեք եկավ ԱԺ ամբիոնից շատ ուղիղ հրահանգ տվեց իրավապահ համակարգին»,-ասաց պատգամավորը:

Ըստ Չախոյանի՝ Քոչարյանները տեղեկացված լինելով, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնելու հատուկ երեխաներին տանն են պահել:

«Այնքան տեղեկացված եք եղել, որ հասցրել էիք նաև պաստառ պատրաստել վրան գրել. «բարի գալուստ ԱԱԾ»: Որովհետև օրեր առաջ արդեն գիտեիք ինչ է կատարվելու: Պետք է հիասթափեցնեմ, ձեզ ինֆորմացիա տվողների ձեռքերն էլ են կտրելու, իհարկե օրենքով»,-ասաց Չախոյանը:

26 Օգոստոս, 2026 17:38
Վեր