Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ Zarkerak - Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
Zarkerak Zarkerak - Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցները Երևանի վարչական տարածքում կազմակերպած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր:

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ մասնավորապես արձանագրվել են՝ առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 10 արձանագրություններ:

Քաղաքապետարանից զգուշացնում են, որ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ուստի հորդորում են քաղաքացիներին վարչական իրավախախտման դեպքեր թույլ չտալ` հաշվի առնելով, որ այն առաջացնում է իրավական հետևանքներ:

 

20 Հուլիս, 2026 13:41
Վեր