Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել Zarkerak - Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Zarkerak Zarkerak - Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ իսպանական Սյուդադ Ռոդրիգո քաղաքում շատրվանի մասնակի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 13-ամյա դեռահաս է մահացել։

Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտնել են Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Փլուզման հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է։

Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց, երբ ինչպես Իսպանիայի տարբեր շրջաններում, այնպես էլ 12 հազար բնակչություն ունեցող Սալամանկա նահանգում տոնում էին իրենց ազգային հավաքականի պատմական հաղթանակը։

Սյուդադ Ռոդրիգոյի քաղաքապետարանը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։

«Ամբողջ քաղաքը սգում է այս կորուստը և իր վիշտն է կիսում անչափահասի ընկերների ու ընտանիքի հետ... Իսպանիայի ազգային հավաքականի՝ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության»,- ասվում է հայտարարության մեջ։

 

20 Հուլիս, 2026 13:53
Վեր