Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հետաքրքրվեց՝ Սուրեն Պապիկյանը և Արփինե Սարգսյանը կվերանշանակվե՞ն համապատասխանաբար պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ այո՛, վերանշանակվելու են:
Մեկ այլ հարցի՝ վարչապետի աշխատակազմը ղեկավարելու է Լիլիթ Մակո՞ւնցը, Փաշինյանը կրկին դրական պատասխան տվեց:


