Շոգ, քամի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Zarkerak - Շոգ, քամի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Zarkerak Zarkerak - Շոգ, քամի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Շոգ, քամի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Շոգ, քամի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-3-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևանում հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

 

Հանրապետության տարածքում հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, հուլիսի 30-ի գիշերը և ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-3-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

29 Հուլիս, 2026 14:11
Վեր