Lori Peak հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ արտադրական գործունեությունը կասեցվել է Zarkerak - Lori Peak հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ արտադրական գործունեությունը կասեցվել է
Zarkerak Zarkerak - Lori Peak հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ արտադրական գործունեությունը կասեցվել է
Lori Peak հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ արտադրական գործունեությունը կասեցվել է

Lori Peak հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ արտադրական գործունեությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը 202 6թ. հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման մասին: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Ըստ այդմ արձանագրվել է, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Lori Peak միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։ Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն։

 

Տեսչական մարմնի տեսուչները, անմիջապես արձագանքելով ահազանգին, նույն օրը վերահսկողական միջոցառումներ են սկսել Lori Peak հանրային սննդի օբյեկտում: Առկա կերակրատեսակներց կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության:

 

Արդյունքները կհրապարակվեն:

 

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝

 

- սանհանգույցի դուռը բացվում է անմիջապես խոհանոցի մեջ,

- խոհանոցի պատերի որոշ հատվածներ հարթ չեն, չեն պահվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանների, սառնարանի դարակաշարերը, պատրաստված չեն հարթ, մաքրվող, ախտահանվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

29 Հուլիս, 2026 18:06
Վեր