ՄԻՊ-ը առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել մտահոգող խնդիրները. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները Zarkerak - ՄԻՊ-ը առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել մտահոգող խնդիրները. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները
Zarkerak Zarkerak - ՄԻՊ-ը առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել մտահոգող խնդիրները. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները
ՄԻՊ-ը առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել մտահոգող խնդիրները. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները

ՄԻՊ-ը առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել մտահոգող խնդիրները. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ:

Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին և բուժման ընթացքին, դիտարկել շենքային պայմանները: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:

Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքի գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը կարևորել է զինծառայողների՝ արժանապատիվ և պատշաճ պայմաններում բուժօգնություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը։

Այցի շրջանակում առանձնազրույցներ են տեղի ունեցել բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ։ Քննարկվել են բուժօգնության տրամադրմանը, կեցության պայմաններին, ինչպես նաև ծառայության ընթացքում ծագած հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին վերաբերող հարցեր։ Նշենք, որ այցին ներգրավվել է նաև ՄԻՊ աշխատակազմի բժիշկ-հոգեբույժը:

Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը: Պաշտպան Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ:

Իրազեկում

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096 116 100 հեռախոսահամարով։

Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ անձամբ այցելելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (ք. Երևան, Պուշկինի 56Ա) կամ էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am էլեկտրոնային հասցեով»,- ասվում է հաղորդագրությունում։

 

29 Հուլիս, 2026 20:24
Վեր