Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծառատունկը և ձևավորման աշխատանքներ շարունակվելու են աշնանը, ձևավորվելու են Երևանի մուտքերը, Սևանի կողմից դեպի Երևան մուտք գործող հատվածում մոտ 3 հա տարածքի վրա հիմնվելու է ուրբան անտառ։ Այս մասին հայտնել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Չեմ դադարի կրկնել, որ Երևան քաղաքի ծառերի գրեթե 30 %-ը ծեր են, կենսունակության ավարտին մոտ են, որը հետագա տարիների ընթացքում ենթակա են փոխարինման՝ նոր, ավելի արժեքավոր ծառատեսակներով։ Յուրաքանչյուր ծառ հատելուց առաջ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվում, նոր միայն կայացնում՝ որոշում դրանց հատման համար։ Այս տարվա ամռան ամիսներին սկսում ենք արդեն ավելի ինտենսիվ չորացած ծառերի հատումները և Երևան քաղաքից դուրսբերումը։ Տասնյակ միավոր տեխնիկա է աշխատում, և սղոցավարները փորձում են քաղաքից դուրս բերել ավելի մեծ վտանգավորության աստիճան ունեցող ծառատեսակները խուսափելու համար այն դեպքերից, ինչը միշտ տեղի է ունենում՝ գույքային վնասներ, մարդկանց մարմնական վնասվածքներ»,- ասել է նա։


