Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում մահվան դեպքերին՝ միաժամանակ նշելով, որ դրա լուծումը հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխությունն է:
Հարցին՝ սպայական կազմը մեղավորություն չունի՞ տեղի ունեցած դեպքերի մասով, Փաշինյանը պատասխանեց. «Սպայական կազմն իր մեղավորությունն ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի: Բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումն առաջին անգամ չէ, որ ասում եմ: Դա պրոբլեմ է, որը պետք է լուծել:
Ցավոք սրտի, նախարարություններ են փոխվում, իշխանություններ են փոխվում, բայց պրոբլեմը շարունակում է մնալ: Սա նշանակում է, որ պրոբլեմները շատ ավելի խորն են, քանի մենք ընդհանրապես սովոր ենք այդ պրոբլեմների հետ առնչվել»:


