Տնտեսության դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել, չնայած Կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել. Փաշինյան Zarkerak - Տնտեսության դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել, չնայած Կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Տնտեսության դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել, չնայած Կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել. Փաշինյան
Տնտեսության դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել, չնայած Կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել. Փաշինյան

Տնտեսության դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել, չնայած Կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տնտեսության դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել, չնայած այն հանգամանքին որ Կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ձկնարտադրողներին Կառավարության ջակցության մասին նախագծին:

Վարչապետի խոսքերով երկար ժամանակ է ինչ Կառավարությունը տնտեսվարողներին տալիս է այն ուղերձը, որ Հայաստանի տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկվի, սակայն որևէ տեղաշարժ այդպես էլ չկա:  

«Դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով: Քանի որ գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը և ստանդարտները բարձրացնելու ճանապարհով»,-բացատրեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ձկնաբուծության աջակցության հարցին վարչապետը նշեց.  «Ես ՊԵԿ-ին խնդրել էին, որ ինձ տեղեկացնեն թե որքան հարկ է գեներացվում ձկնարտադրության ոլորտում: Պարզեցի, որ ձկնարտադրության հարկերը տարեկան 2.5-3 մլրդ դրամի շրջանակներում են: Իսկ եթե այս ընթացքում հետադարձ հայացքով նայենք ու տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի՝ արտեզյան ջրավազնի հետ, և կշեռքի մի նժարին դնենք նա մյուսին այն մեկը, ապա մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում»:

Փաշինյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ջրի օգտագործման փակ ցիկլի մասին որոշում էր ընդունել Կառավարությունը, որին ի պատասխան ձկնարտադրողները բողոքի ակցիաներ էին անցկացրել, որի արդյունքում վերջիններս դիմել էին դատարն և չեղարկվել էր այդ որոշումը:

«Կառավարությունը չտրվեց և մենք մնացինք այդ որոշմանը: Ինչ տեղի ունեցավ հետո: Մեր հարգելի ձկնարտադրողները դիմեցին դատարան և դատարանը չեղարկեց այդ որոշումը: Այսինքն դատարանը ասաց, որ կարող ենք արտեզյան ավազանի ջրերը հանել և դրենաժով ուղարկել Հայաստանից դուրս: Այս դեպքում շատ լավ է, որ աջակցում ենք, բայց հարց ունեմ, ինչո՞ւ է ձկնարտադրության ոլորտում հարկը տարեկան 2.5-3 մլրդ դրամ: Սա տնտեսական ինչ ճյուղ է, որ թե ԱԺ-ն է քննարկում, համ Կառավարությունը, բայց հարկային արժեքը 2.5-3 մլրդ դրամ է»,-ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ նման ցածր հարկաշրջանառության պատճառը իր գնահատմամբ ձկնարտադրության ոլորտում մեծ ստվերի առկայությունն է, կամ էլ ծովերին ու օվկիանոսներին տիրող երկրներին ձկնեղեն արտահանելը, որի արդյունքում մեծ քանակությամբ ջուր է վատնվում:

30 Հուլիս, 2026 11:35
Վեր