Ռուսաստանի հետ երկաթուղու վերաբերյալ հարցը ուզում ենք բարեկամորեն լուծել, բայց եթե պետք լինի, կդիմենք արբիտրաժական դատարան. Փաշինյան Zarkerak - Ռուսաստանի հետ երկաթուղու վերաբերյալ հարցը ուզում ենք բարեկամորեն լուծել, բայց եթե պետք լինի, կդիմենք արբիտրաժական դատարան. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ռուսաստանի հետ երկաթուղու վերաբերյալ հարցը ուզում ենք բարեկամորեն լուծել, բայց եթե պետք լինի, կդիմենք արբիտրաժական դատարան. Փաշինյան
Ռուսաստանի հետ երկաթուղու վերաբերյալ հարցը ուզում ենք բարեկամորեն լուծել, բայց եթե պետք լինի, կդիմենք արբիտրաժական դատարան. Փաշինյան

Ռուսաստանի հետ երկաթուղու վերաբերյալ հարցը ուզում ենք բարեկամորեն լուծել, բայց եթե պետք լինի, կդիմենք արբիտրաժական դատարան. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և Հայաստանը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես հարմար է գտնում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է երկաթուղու շահագործման հետ կապված հարցը:

«Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով: Այլընտրանք չկա այստեղ: Մենք ուզում ենք բարեկամական ձևով այս խնդիրը լուծել: Բայց կարող է հարցեր ծագեն, և մենք դե յուրե որոշումներ կայացնենք: Եթե անհամաձայնություններ կլինեն, կգնանք արբիտրաժներում կքննարկենք»,-ասաց վարչապետը:

Խոսելով Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների վերջին զարգացումների մասին, Փաշինյանը ասաց, որ իր գնահատմամբ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է:

«Եթե չի գործում ԵԱՏՄ-ի պայմանագիրը, ապա չի գործում նաև ԵԱՏՄ-ն: Կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում: Եթե այս հարցը արագ չլուծվի, ես վստահ եմ, որ Հայաստանը իր առաջ եղած խնդիրները հաղթահարելու է, իսկ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»,-ասաց Հայաստանի վարչապետը:

30 Հուլիս, 2026 13:36
Վեր