Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերին նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին Անկախության տոնի առթիվ։
Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
«Հարգելի՛ Արարատ Սամվելի,
Ընդունեք Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ իմ շնորհավորանքները։
Համոզված եմ, որ ռուս-հայկական համակողմանի համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին։
Ձեզ և ՀՀ ԱԳՆ ամբողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»,-նշված է Սերգեյ Լավրովի ուղերձում։


