Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը Zarkerak - Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը
Zarkerak Zarkerak - Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը

Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը:

Նա ծնվել է 1993 թվականին Իջևանում: 2014-2016 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում: 2019-ին ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, որակավորումը՝ արաբագետ:

2017-2018 թվականներին Հորդանանի Հաշիմյան թագավորությունում մասնակցել է Հորդանանի պետական համալսարանի արաբերենի ուսուցման դասընթացին: 2019-2021 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, 2022-ին ընտրվել է ՔՊԿ վարչության անդամ, ապա՝ վարչության փոխնախագահ, 2025-ին վերընտրվել է նույն պաշտոնում:

2021-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով, 2021-ին և 2026-ին ՔՊԿ ընտրական ցուցակով վերընտրվել է ԱԺ պատգամավոր:

04 Օգոստոս, 2026 16:20
Վեր