ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով Zarkerak - ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
Zarkerak Zarkerak - ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

«Ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է երկրի կայուն զարգացումն ապահովելու և քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու ուղղությամբ Ձեր կողմից ձեռնարկվող շարունակական ջանքերին աջակցելու մասին»,-ասվում է շնորհավորական նամակում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև շարունակական կառուցողական համագործակցությունը կնպաստի փոխշահավետ համագործակցության արդյունավետ իրականացմանը։

04 Օգոստոս, 2026 21:59
Վեր