Տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել «Տաշիր պիցցա»-ն անվանել «Տաշիր պիցցա». Ռուբեն Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին Zarkerak - Տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել «Տաշիր պիցցա»-ն անվանել «Տաշիր պիցցա». Ռուբեն Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին
Zarkerak Zarkerak - Տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել «Տաշիր պիցցա»-ն անվանել «Տաշիր պիցցա». Ռուբեն Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին
Տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել «Տաշիր պիցցա»-ն անվանել «Տաշիր պիցցա». Ռուբեն Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին

Տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել «Տաշիր պիցցա»-ն անվանել «Տաշիր պիցցա». Ռուբեն Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե ես ճիշտ եմ հասկանում, պարոն Մեսրոպ Մանուկյանն ինձ մեղադրեց նրա մեջ, որ իմ աներն աշխատում է ԱԺ-ում, ես ուզում եմ տեղեկացնել, որ նա սխալվում է, իմ աները չի աշխատում ԱԺ-ում, երբ իմ աներն աշխատում էր ԱԺ-ում, նա իմ աները չէր, իսկ երբ իմ աներն էր, էլ չէր աշխատում ԱԺ-ում»,-ԱԺ նիստում եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանն անդրադարձավ «Հայաստան» խբակցության պատգամավորների ելույթներին. «Գիտեք՝ ով է աշխատում ԱԺ-ում, ձեր կինը պարոն Մանուկյան, ես շատ ուրախ եմ, որ ձեր կինն աշխատում է ԱԺ-ում և շարունակելու է աշխատել նույնիսկ, եթե ես կարծում եմ, որ դուք եկաք ու ինձ զրպարտեցիք: Պարոն Մանուկյանը և տիկին Գրիգորյանն ինձ մեղադրում են նրա մեջ, որ իմ եղբայրն աշխատում է առևտրային բանկում, ես սրանից ավելի աբսուրդային մեղադրանք կյանքումս լսած չկամ: Իմ եղբայրը՝ Լևոն Ռուբինյանն արդեն 19 տարի աշխատում է բանկային համակարգում: 2017 թվականի դրությամբ, երբ ես ընդդիմադիր էի, իմ եղբայրը բանկի գործառնական տնօրեն էր և վարչության անդամ և շարունակել է աշխատել մինչև 2025 թվականը, այդ ընթացքում չի հիմնադրել ոչ մի բիզնես, շարունակել է աշխատել նույն իր աշխատավայրում: Մեղադրանքն ինչում է, որ իմ եղբայրը մի բանկում է աշխատել, հետո գնացել ուրիշ բանկում է աշխատել: Ամոթն էլ էլի լավ բան, ձեր խմբակցության առաջնորդից և իր ընտանիքից Դատախազությունը պահանջում է որպես ապօրինի գույք բռնագանձել 200 միլիոն դոլար, Լևոն Քոչարյանը եթե չեմ սխալվում 21 տարեկանում միլիոնատեր է եղել: Տիկին Գրիգորյան, գիտեք՝ ինչու չի մասնակցելու ձեր խմբակցությունը քվերակությանը, որովհետև վստահ չեք, որ քվերակության ընթացքում չի պարզվի, որ ձեր պատգամավորներից մի քանիսն ինձ են քվեարկելու, այդ թվում՝ դուք»:

Դիմելով «Ուժեղ Հայաստան»-ին՝ Ռուբինյանն ասաց. «Այն ընթացքում, երբ դուք ինձ այս ամբիոնից ասացիք, որ ես լրագրողների համար նոր սահմանափակումներ եմ մտցրել, ես նայում էի լրագրողներին, բոլորն ասում էին՝ չէ, չէ: Որևէ նոր սահմանափակում չի մտցվել և չի մտցվելու: Պարոն Ֆարմանյանն ասում էր՝ ինչու եմ ես օգտագործում Կալուգա քաղաքի անվանումը և օլիգարխ եզրույթը: Ես փաստն եմ արձանագրում, վիրավորելու որևէ միտում երբևիցե չեմ ունեցել, մարդը երկար տարիներ ապրել է Կալուգայում, նույն կերպ, եթե ես օրինակ ընտրվեմ ԱԺ նախագահ, եթե ինձ ասեք երրորդ մասցի ԱԺ նախագահ, ես դրանից բացարձակ չեմ վիրավորվի, իմ հարազատ երրորդ մասցիներն իրենց շատ լավ կզգան: Սամվել Կարապետյանի երկար տարիներ եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, հիմա էլ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցության խմբակցությունն ԱԺ-ում է, դա լրիվ մտնում է օլիգարխ սահմանման տակ»:

Ռուբինյանը ողջունեց Արեգա Հովսեփյանի հայտարարությունը. «Ողջունում եմ տիկին Արեգա Հովսեփյանի Ղարաբաղի բարբառով արված հետևյալ մասը, որ մենք հայրենիքում ենք, ուզում եմ, որ մեր ղարաբաղցի քույրերն ու եղբայրներն իմանան, որ իրենք իրենց հայրենիքում են: Միանշանակ կիսում եմ տիկին Հովսեփյանի ասածն առ այն, որ ձեր որդիները ոչնչով առավել չեն մյուսներից, իմ որդին էլ ոչնչով առավել չի, ես գիտեմ, որ երբ ժամանակը գա ոնց որ ես ու իմ եղբայրը չենք խուսափել բանակում ծառայելուց, այնպես էլ իմ որդին չի խուսափելու, այլ երկրի քաղաքացիություն չի ստանալու, ես չեմ արտագաղթելու իր հետ, եթե պատերազմ լինի Աստված չանի, ինքը ոչ մեկից առավել չի լինի: Պարոն Կարապետյան ասում եք՝ չեմ ուզում, որ Ադանան քեբաբով ճանաչեն, որովհետև Ադանան իմ հայրենիքն է, նախ ոչ թե Ադանան են քեբաբով ճանաչում, այլ քեբաբն են Ադանայով ճանաչում, տարօրինակ է Տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել «Տաշիր պիցցա»-ն անվանել «Տաշիր պիցցա»: Իմ հայրենիքը ՀՀ-ն է, միակը: Պարոն Դավթյանի հարցն ուղղված ինձ, թե արդյոք թուրք տեսել եմ, քննարկումների առիթ դարձավ, ուզում եմ բոլորին կոչ անել ներողամիտ գտնվել, նա դեռ երիտասարադ պատգամավոր է, պարզվեց դուք մասնակցել եք հայ-ադրբեջանական երիտասարադական հանդիպման, հերիք չի տեսել եք ադրբեջանցի, շփվել եք հետները, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, նորմալ է, դրա համար մի արդարացեք: Վերհիշեք այդ ադրբեջանցիների կանտոկվան ինչ ձևի էր, որովհետև կարող է Շիրազ Մանուկյանը հարցնի՝ կարողանաք պատասխանել»:

03 Օգոստոս, 2026 13:07
Վեր