Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է արել, որում նշված է.
«Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ, հարգելի՛ լրագրողներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ,
Այսօրվանից Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։
Հանրային հաղորդակցությունը պետական կառավարման կարևորագույն բաղադրիչներից է։ Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի, մասնագիտական պատասխանատվության և կառուցողական համագործակցության վրա հիմնված աշխատանքը լրագրողների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կնպաստի հանրության լիարժեք ու ժամանակին իրազեկմանը, ինչպես նաև բաց, արդյունավետ և վստահելի հաղորդակցությանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների։
Գիտակցում եմ ինձ վստահված առաքելության պատասխանատվությունը և իմ ամբողջ ներուժը կներդնեմ այն բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, ըստ որի՝ Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մելանյա Հարությունյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է որոշման մեջ։


