Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի քաղաքացին արդեն որերորդ անգամ քվեարակում է հանուն իրական Հայաստանի, բայց ընդդիմությունը դեռ դեգերում է պատմական Հայաստանում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:
«Քաղաքացին մերժել է սա: Եվ տվյալ դեպքում, եթե «Ուժեղ Հայաստանը» շարունակի այս տրամաբանության մեջ զարգանալ, արժանանալու է մյուս գործընկերների ճակատագրին, երբ գրեթե 60-70 տոկոսով կրճատվեց խմբակցությունը»,-ասել է պատգամավորը՝հավելելով. «Այն թեզերը, որը դուք եք առաջ քաշում, դուք դրանով անցյալը չեք հետ վերադարձնում, դուք հենց անցյալն եք»:
Հարությունյանի խոսքերով «Ուժեղ Հայաստանը» որպեսզի դառնա նոր քաղաքական ուժ, դեռ պետք է ձերբազատվի այնպիսի «հին քաղաքական հայերից», ինչպիսիք են Կարեն Կարապետյանը, որը Սերժ Սարգսյանի աշխատակազմի և ՀՀԿ խմբակցության ղեկավար է եղել, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանից:
Պատգամավորը նաև նշեց, որ ընտրությունների արդյունքները ժամ առաջ ներկայացնելու մասին ընդդիմության մեղադրանքները որևէ կերպ հիմնավորոված չէին եղել:
«Սահմանդրական դատարան ձեզանից ոչ մեկը այդպես էլ ապացույց չի ներկայացրել, որ տեղամասերում ընտրությունների արդյունքները փոխվել են»,-ասել է Հարությունյանը:


