Այրվում է շինարարական աղբ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը Zarkerak - Այրվում է շինարարական աղբ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը
Zarkerak Zarkerak - Այրվում է շինարարական աղբ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը
Այրվում է շինարարական աղբ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը

Այրվում է շինարարական աղբ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 2-ին՝ ժամը 22։10-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

 

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 3-ին՝ ժամը 06։26-ին։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ։

03 Օգոստոս, 2026 11:07
Վեր