Ահաբեկչություն Պակիստանում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ. կա 14 զոհ Zarkerak - Ահաբեկչություն Պակիստանում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ. կա 14 զոհ
Zarkerak Zarkerak - Ահաբեկչություն Պակիստանում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ. կա 14 զոհ
Ահաբեկչություն Պակիստանում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ. կա 14 զոհ

Ահաբեկչություն Պակիստանում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ. կա 14 զոհ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանի Խայբեր-Փախտունխվա նահանգում ոստիկանական բաժանմունքի մոտ իրականացված ահաբեկչության հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինները, տեղեկացնում է Dawn-ը։

Նշվում է, որ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը․ նա պայթեցրել է ինքնաշեն պայթուցիկ սարքն այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել և խուզարկել նրան բաժանմունքի մուտքի մոտ։

Դեպքի վայրն այժմ շրջափակված է, աշխատում են քննչական խմբեր։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։

Ըստ Dawn-ի՝ պայթյունը տեղի է ունեցել Քաբալ-Չոուկ հրապարակին հարակից տարածքում, որտեղ այդ պահին անցկացվում էր մարդաշատ բողոքի ակցիա՝ ահաբեկչական ակտիվության աճի դեմ։

02 Օգոստոս, 2026 23:43
Վեր