Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ 9-րդ գումարման ԱԺ-ն քննարկելու է միայն արտաքին քաղաքականության հիմնական հարցը. Ռուսաստանից ինչ աստիճանի անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել Հայաստանը: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պագամավոր Արման Եղոյանը:
«Քանի թուրք ես տեսել Թուրքիայում, ինչու այս հարցը այդքան քննարկվեց երեկ ու դարձավ հումուրի առարկա մեմերի առարկա: Ինչո՞ւ: Որովհետև դա կտրած հանած հարց է, դրա առաջին մասը կտրել են: Իրական հարցը հետևյալն է. «առանց ռուսների իմացության քանի թուրք ես տեսել Թուրքիայում»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի շուրջ նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկումներին, Եղոյանը նշեց, որ ծրագիրը բխում է տարածաշրջանի և շահագրգիռ բոլոր երկրների շահերից:
Ըստ պատգամավի նման խոսակցություններն այն մասին են, թե Ռուսաստանը որքանով պետք է մասնակցի Հայաստանի ապաշրջափակմանը:
Խոսելով ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին ազդեցության վերաբերյալ ընդդմիադիրների ներկայացրած պնդումների մասին Եղոյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խնդրել էր, որպեսզի ռուսամետ ուժերին թույլատրվի մասնակցել ընտրություններին:
«Այն, որ տարբեր երկրների ղեկավարներ ասել են, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ ղեկավար է, ուրեմն այդպես են կարծել ու ասել: Դա նշանակում է, որ նրանց շահերը համընկել է մեր Կառավարության որդեգրած քաղաքականության հետ: Որովհետև բոլորն էլ ուզում են, որպեսզի Հայաստանը սեպից վերածվի կամուրջի, մասնակցի համաշխարհային առևտրաշրջանառությանը, ճանապարհների ապաշրջափակում տեղի ունենա: Սա բոլորի շահերից է բխում, այո բխում է նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Չինաստանի, նույնիսկ ձեր ասած Թուրանի, Անգլիայի և այլ երկրների շահերից է բխում:
Կան երկրներ որոնց շահերից դա չի բխում, բայց քանի որ գործընթացն անկասելի է, այդ պետություններն ուղղակի ցանկանում են մասնակցել գործընթացին՝ որոշումների մեջ ավելի մեծ մասնաբաժին ունենալու համար»,-ասել է պատգամավորը:
Ըստ Եղոյանի ինքնությունից է բխում արտաքին քաղաքականությունը: «Սրանից հետո երբ ձեզ կասեմ ինքնություն, դուք հասկացեք արտաքին քաղաքականություն: Որվհետև ինքությունն է սահմանում շահերը և շահերը՝ արտաքին քաղաքականությունը»:
Պատգամավորն ընդգծեց, որ իր խմբակցությունը պաշտպանելու է պետական և քաղաքացիական ինքությունը, որը տարբեր է կայսրությունների կողմից կերտված էթնիկ ազգայանականության վրա հիմնված ինքնությունից:
«Այն ամենինչի հետ կապված պարոն Կարապետյան ձեր հորեղբայրը լուրջ խնդիր ունի: Ընդհանրապես մեկից ավել անձնագրեր ունեցող մարդու համար ինքնության լուրջ խնդիրներ կան»,-ասել է Արման Եղոյանը:


