ՌԴ-ն ներկայացնող հայազգի ըմբիշը Բաքվում արծաթե մեդալ է նվաճել Zarkerak - ՌԴ-ն ներկայացնող հայազգի ըմբիշը Բաքվում արծաթե մեդալ է նվաճել
Zarkerak Zarkerak - ՌԴ-ն ներկայացնող հայազգի ըմբիշը Բաքվում արծաթե մեդալ է նվաճել
ՌԴ-ն ներկայացնող հայազգի ըմբիշը Բաքվում արծաթե մեդալ է նվաճել

ՌԴ-ն ներկայացնող հայազգի ըմբիշը Բաքվում արծաթե մեդալ է նվաճել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ։

60 կգ քաշային կարգի եզրափակչում հայազգի ռուս ըմբիշը 1:3 հաշվով պարտվեց հնդիկ Սիտենդերին։ Կիսաեզրափակչում Կարմրյանը հաղթեց ուկրաինացի Նիկիտա Կուզմենկոյին։ Մենամարտն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն Սերգեյը դուրս եկավ եզրափակիչ՝ շնորհիվ թայ-բրեյքի։

 

Մրցաշարի սկզբում Կարմրյանը 4-0 հաշվով հաղթել էր լեհ Վիտոլդ Պավլիկին և 5-0 հաշվով՝ ուզբեկ Բեկզոդբեկ Իբրոխիմովին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նույնպես մասնակցել էր մրցաշարին, սակայն մեդալ չէր նվաճել։ Նախկինում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշարում նվաճել էին երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու բրոնզե։

02 Օգոստոս, 2026 22:22
Վեր