Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը
Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ժամեր շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես երկնքից իջած թևերը կտրած հրեշտակի նման ընդդիմադիր գործիչները փորձում են այս ամբիոնից, այս դահլիճից ժողովրդին համոզել, որ այս ԱԺ-ն լեգիտիմ չէ: Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք: Եթե ընտրությունները կեղծվել են, ձայները փոշիացվել են, ձայները գողացվել են, եթե, ըստ ձեր ներկայացրածի, այս իշխանությունը լեգիտիմ չէ, մինչև այսօր ինչո՞ւ փողոց դուրս չեք եկել: Դուրս գայիք փողոց, հեղափոխություն անեիք: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

Նա ընդդիմությանը խորհուրդ տվեց կեղծ թեզեր չտարածել այն մասին, թե ինչու են վերցրել մանդատները:

«Մանդատները վերցրել եք թե չէ՝ դա ձեր գործն է, բայց կեղծ թեզերը մի՛ փորձեք մատուցել հանրությանը՝ «մանդատները վերցրել ենք, որ մեր եկեղեցին փրկենք», «մանդատները վերցրել ենք, որ հայ մնանք»: Բա դրանից առաջ էլ ասում էիք՝ գալիս ենք ընտրությունները հաղթենք, դառնանք վարչապետ, որ Հայաստանը չփլուզվի, որ եկեղեցիները չփլուզվեն: Բա ընտրությունները պարտվելուց հետո Հայաստանն ինչո՞ւ չփլուզվեց, 300 հազար ադրբեջանցիներն ո՞ւր են, հարգելինե՛րս»,-նշեց պատգամավորը:

Չախոյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների դժգոհությանը, թե ինչու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեգին Բ-ն չի եկել խորհրդարան:

«Ո՞վ է ձեր Վեհափառը, Կտրիճ Ներսիսյա՞նը: Կտրիճ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ, որտեղ ինքը կա: Այն Կտրիճ Ներսիսյանին փնտրեք իր ապօրինի զավակների մոտ: Նա կուսակրոնության ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյանն է»,-ասաց նա:

 

02 Օգոստոս, 2026 19:06
Վեր