Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին։ Այս մասին Telegram-ում հայտարարել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
Նահանգապետը նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Wildberries & Russ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։
«Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են, և առաքումներն ու պատվերները ստացվում են այլ օբյեկտներում», - նշել է մամուլի ծառայությունը։

