Պաշտոնանկություններ․ վարչապետը որոշումներ է ստորագրել Zarkerak - Պաշտոնանկություններ․ վարչապետը որոշումներ է ստորագրել
Zarkerak Zarkerak - Պաշտոնանկություններ․ վարչապետը որոշումներ է ստորագրել
Պաշտոնանկություններ․ վարչապետը որոշումներ է ստորագրել

Պաշտոնանկություններ․ վարչապետը որոշումներ է ստորագրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գեղամ Թովմասյանը կազատվի վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Գեղամ Արամայիսի Թովմասյանին 2026 թվականի օգոստոսի 7-ից ազատել վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-6-Ղ1-1) պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

Վարչապետի այլ որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև՝

Արայիկ Հարությունյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Լևոն Լևոնյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Վլադիմիր Խաչատրյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Տարոն Չախոյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Նազելի Բաղդասարյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։

Արամ Խաչատրյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Դավիթ Գևորգյանը 2026 թվականի հուլիսի 30-ից ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։

31 Հուլիս, 2026 21:54
Վեր