Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները Zarkerak - Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները
Zarkerak Zarkerak - Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները
Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները

Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է։ Այն զարգանում է, երբ օրգանիզմը չի կարողանում սառեցնել իրեն, և մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։

 

Առավել վտանգված են տարեցները, հղիները, փոքր երեխաները, դրսում աշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները և ալկոհոլ օգտագործողները։

 

Ախտանշաններն են`

  • ուժեղ գլխացավ,
  • գլխապտույտ,
  • շփոթվածություն կամ գիտակցության կորուստ,
  • տաք, կարմրած և չոր մաշկ,
  • բարձր ջերմություն,
  • արագ սրտխփոց,
  • ծանր դեպքերում՝ ցնցումներ։

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ջերմային հարվածի դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ տեղափոխել զով կամ ստվերոտ վայր, հանել ավելորդ հագուստը, մարմինը սառեցնել սառը ջրով կամ սառցե փաթեթներով և հնարավորինս արագ կանչել շտապ բժշկական օգնություն։

 

Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար`

  • օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ ջուր,
  • կրել թեթև և բաց գույնի հագուստ,
  • խուսափել արևի տակ երկար մնալուց,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պլանավորել օրվա զով ժամերին,
  • երբեք երեխաներին չթողնել փակ մեքենայում շոգ եղանակին։

Քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է անպայման խորհրդակցել իրենց բուժող բժիշկի հետ:

  •  
31 Հուլիս, 2026 19:58
Վեր