Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Հ․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։


