33-ամյա գյումրեցին իր տանը տարբեր տեսակի կեղծ օղիներ է շշալցել և վաճառել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Zarkerak - 33-ամյա գյումրեցին իր տանը տարբեր տեսակի կեղծ օղիներ է շշալցել և վաճառել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Zarkerak Zarkerak - 33-ամյա գյումրեցին իր տանը տարբեր տեսակի կեղծ օղիներ է շշալցել և վաճառել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
33-ամյա գյումրեցին իր տանը տարբեր տեսակի կեղծ օղիներ է շշալցել և վաճառել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

33-ամյա գյումրեցին իր տանը տարբեր տեսակի կեղծ օղիներ է շշալցել և վաճառել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում և իրացնում է տարբեր տեսակի օղիներ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա երիտասարդի՝ Հովսեփյան փողոցում գտնվող տան բակում հայտնաբերվել են տարբեր տարողության 244 շիշ կեղծ օղի, ինչպես նաև օղի պատրաստելու և շշալցելու տարբեր հարմարանքներ ու 314 դատարկ շիշ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունից։ Այն քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է վտանգվել նաև մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները հետևողական աշխատանք են իրականացնում նմանօրինակ դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

31 Հուլիս, 2026 18:30
Վեր