Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի կրթության նախարար Էրիկ Սանխինես Չավեսի հետ, որի շրջանակներում կողմերն ընդգծել են կրթության ոլորտում միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Քննարկվել են նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով նորարարական կրթության և օտար լեզուների ուսուցման ծրագրերի խթանումը։

