Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ. անվանակարգերը հայտնի են Zarkerak - Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ. անվանակարգերը հայտնի են
Zarkerak Zarkerak - Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ. անվանակարգերը հայտնի են
Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ. անվանակարգերը հայտնի են

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ. անվանակարգերը հայտնի են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում․

  • Արձակ
  • Դրամատուրգիա
  • Մանկապատանեկան գրականություն
  • Պոեզիա

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:

Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 400․000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է երբևէ հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Մրցույթին պետք է ներկայացնել՝

 «Արձակ» անվանակարգում

  • կամ 2 պատմվածք
  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ):

«Դրամատուրգիա» անվանակարգում

1 պիես (ծավալն էական չէ)

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում

  • կամ 2 հեքիաթ
  • կամ 2 պատմվածք
  • կամ 2 պատկերազարդ պատմություն
  • կամ 10 բանաստեղծություն
  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ):

«Պոեզիա» անվանակարգում

10 բանաստեղծություն

Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։

Այն ստեղծագործությունները, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն, չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, և ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:

Մասնագիտական ժյուրիի կազմում են.

 «Արձակ» անվանակարգ

  • Աննա Դավթյան
  • Արքմենիկ Նիկողոսյան
  • Հովհաննես Երանյան
  • Սարգիս Հովսեփյան

 «Դրամատուրգիա» անվանակարգ

  • Անահիտ Արամունի Քեշիշյան
  • Դավիթ Խալաթյան
  • Նարինե Գրիգորյան
  • Սաթէ Խաչատրյան

  «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ

  • Անի Հովնանյան
  • Երազիկ Գրիգորյան 
  • Սաբեթ Հովհաննիսյան
  • Վարդուհի Բալոյան

 «Պոեզիա» անվանակարգ

  • Ալվարդ Սեմերջյան
  • Կարեն Անտաշյան
  • Հասմիկ Սիմոնյան
  • Ներսես Աթաբեկյան

Հայտերի գնահատման չափանիշները.

  • «Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
  • «Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
  • «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը:
  • «Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել info@yerevanbookfest.com հասցեին word ձևաչափով (բոլոր գործերը՝ մեկ ֆայլում): «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ): Նամակի դաշտում գրել հեռախոսահամար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թ. օգոստոսի 10։

Մրցութային կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։

Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 6-ին՝ գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի փակման արարողության ժամանակ։

Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 4-6-ը Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ ​​​Այս տարի փառատոնի գլխավոր թեման լեզուն է, որը ստեղծում է ոչ թե սահմաններ, այլ կամուրջներ։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ: Կազմակերպիչներն են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը:

31 Հուլիս, 2026 20:58
Վեր