Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի, ըստ տեղական ինքնակառավարման մարմինների նոր տվյալների։
Պրեֆեկտուրայում բացվել է 210 տարհանման կենտրոն, որտեղ բնակվում է ավելի քան 9200 մարդ։ 1590 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, 46800-ը՝ առանց ջրի, իսկ 8700-ը՝ առանց գազի, 3400 շենք վնասվել է, որոնցից 181-ը՝ ամբողջությամբ ավերվել է։
Երեքշաբթի օրը 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կյուշու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել 16 կիլոմետր խորության վրա։

