Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը Zarkerak - Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը
Zarkerak Zarkerak - Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը

Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանն օգոստոսի 2-ի նիստում քննարկել և ընդունել է «Իններորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Ռուզաննա Երեմյանը, Քնարիկ Հարությունյանը, Լևոն Լևոնյանը, Լիլիթ Մինասյանը, Մարիամ Պողոսյանը, Սյուզաննա Սայադյանը և Արաքսյա Վարդանյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից` Մարիաննա Ղահրամանյանը, Լիաննա Գասպարյանը, Գառնիկ Դավթյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից` Մեսրոպ Մանուկյանը:

Ավելի ուշ կայացած նիստի արդյունքում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ է ընտրվել Լիլիթ Մինասյանը, քարտուղար՝ Քնարիկ Հարությունյանը:

02 Օգոստոս, 2026 21:11
Վեր