Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 252 շենք Zarkerak - Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 252 շենք
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 252 շենք
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 252 շենք

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 252 շենք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում տեղի ունեցած լայնածավալ անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 252 կառույց, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով շրջանի պրեֆեկտուրային։

«Հրդեհի գոտում ոչնչացվել է 252 կառույց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքը նշում է, որ հաշվարկը վերջնական չէ. մասնագետները շարունակում են մաքրել այրված տարածքը։

Շաբաթ օրը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարեց, որ Ժիրոնդում բռնկված հրդեհը մարվել է։ Նա նաև հավելել է, որ կրակը կրկին տարածվել է երկրի հարավ-արևելքում՝ Վար դեպարտամենտում, որտեղ 1500 հրշեջներ աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։

02 Օգոստոս, 2026 23:05
Վեր