Կոտայքի մարզում բախվել են «Mercedes G»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ Zarkerak - Կոտայքի մարզում բախվել են «Mercedes G»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ
Zarkerak Zarkerak - Կոտայքի մարզում բախվել են «Mercedes G»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ
Կոտայքի մարզում բախվել են «Mercedes G»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes G»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող  ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում, բախվել են «Mercedes G» («Յաշիկ») և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Յաշիկն» էլ կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ Գառնու ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ սկզբից տեղափոխելով 4 քաղաքացու։ Որոշ ժամանակ անց մեկ հոգի նույնպես բժշկական օգնության կարիք է ունեցել, ինչի համար Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները լրացուցիչ շտապօգնություն են պահանջել, և օպերատիվորեն ժամանած Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկները 5-րդ վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Անդրեասյանն ու Պատվական Թովմասյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ «Mercedes G»-ն մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության, երբ «Nissan»-ի հետ տեղի է ունեցել բախումը։

Դեպքի վայրում էին նաև հարսանիքի մեկնող մի քանի այլ «յաշիկավարներ»։

02 Օգոստոս, 2026 22:39
Վեր