Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները Zarkerak - Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները

Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում կայացած գործարար հավաքին, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները: Այս մասին հայտնում են դեսպանությունից։

 

Դեսպան Վահագն Աֆյանը, մասնավորապես, ուշադրություն հրավիրելով Հայաստանի որակյալ արտադրանքի նոր շուկաների արտահանման, ինչպես նաև ԹՐԻՓՓ ուղու հնարավորությունների վրա, քաջալերել է գործունեության ծավալման և այցելությունների համար դիտարկել Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության կոմիտեի հարթակները։

 

Երկու տասնյակից ավելի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ միջոցառման նախորդ օրը ՀՀ դեսպանը թեմատիկ պանելային քննարկման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի վերականգնվող էներգետիկային, Միջազգային արևային դաշինքի (ISA) անդամակցությանը, համաշխարհային հայտնի Firebird ու NVIDIA ընկերությունների հետ կառուցվող արհեստական բանականության ձեռնարկություններին և Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովին:

 

«Հնդկաստանի գլոբալ բիզնես ֆորում» (GIBF) պալատի կազմակերպած «Հնդկաստան-Ասիա» խորագրով միջոցառման բացմանը ներկա է եղել Հնդկաստանի Թելանգանայի նահանգապետ Շիվ Պրատապ Շուկլան, իսկ քննարկումներին մասնակցել են HITEX ցուցահանդեսային տարածքում զուգահեռ անցկացված IPEC Expo-ի հարյուրավոր ընկերությունների գործարարներ։

03 Օգոստոս, 2026 10:46
Վեր