Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը Zarkerak - Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Zarkerak Zarkerak - Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկաներին խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը:

«2014-ին օգոստոսի 3-ի նույն այս օրը տեղի ունեցավ մի ամբողջ ազգի կոտորած, այն է՝ ցեղասպանություն 21-րդ դարում, և սա մեծ աղետ էր եզդիների համար:

Այն, ինչ տեղի է ունեցել 2014-ին, դեռ շարունակվում է մեր օրերում: Եզդի աղջիկները, կանայք, մեր աղջիկները վաճառվում են արաբական շուկաներում: Մինչև հիմա շուրջ 3000 եզդի կանանց ճակատագիր անհայտ է: Տասնյակ հազարավորները սպանվել են, տասնյակ հազարավոր կանայք շուկաներում վաճառքի են ենթարկվել, և մինչև հիմա՝ շուրջ 12 տարի անց, դեռ ճամբարներում են»,- ասաց պատգամավորը, ապա մայրենիով դիմեց ազգակիցներին:

03 Օգոստոս, 2026 11:32
Վեր